National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
12.09.2018
Խորհրդարանը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը
1 / 5

Սեպտեմբերի 12-ին Ազգային ժողովը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը: Պատգամավորները քվեարկությամբ ընդունել են «ՀՀ կառավարության եւ Տաջիկստանի Հանրապետության կառավարության միջեւ կրթության որակավորումների, գիտական աստիճանների ու գիտական կոչումների փոխճանաչման եւ համադրելիության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

Այնուհետեւ քննարկվել է Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը: ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունը հանձնաժողովի նախագահի թափուր պաշտոնում առաջադրել է Տիգրան Ուրիխանյանի թեկնածությունը:

Առաջադրված թեկնածուի աշխատանքային գործունեությունը եւ մասնագիտական որակները ներկայացրել է ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը: Նա հորդորել է գործընկերներին իրենց քվեարկությամբ հաստատել Տիգրան Ուրիխանյանի թեկնածությունը:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Տիգրան Ուրիխանյանը շնորհակալություն է հայտնել «Ծառուկյան» խմբակցությանը վստահության համար: Նա նշել է, որ հանձնաժողովի գործունեությանն առնչվող ոլորտների խնդիրները մշտապես իր ուշադրության կենտրոնում են եղել: Թեկնածուի գնահատմամբ՝ մեր երկրում կրթության եւ գիտության բնագավառներն արդի պահանջներին չեն բավարարում: Այս համատեքստում Տիգրան Ուրիխանյանը բարձրաձայնել է այդ ոլորտներում առկա խնդիրները՝ կարեւորելով դրանց լուծմանն ուղղված նոր օրենսդրական նախաձեռնությունների ներկայացումը: Տիգրան Ուրիխանյանը հավաստիացրել է, որ իր ընտրվելու դեպքում հանձնաժողովն աշխատելու է 21-րդ դարի պահանջներին համահունչ, լինելու է նախաձեռնող:

Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Էդգար Ռազմիկի Սեդրակյանի, Արգիշտի Անդրանիկի Ղազարյանի եւ Արծրուն Մարտունի Միրզոյանի թեկնածությունները: Ազգային ժողովը ներկայացված թեկնածուներից պետք է ընտրի Վճռաբեկ դատարանի դատավոր:

Թեկնածուներին ներկայացրել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը՝ նշելով, որ երեքն էլ փորձառու դատավորներ են:

Արգիշտի Ղազարյանը, Էդգար Սեդրակյանը եւ Արծրուն Միրզոյանը ներկայացրել են արդարադատության բնագավառում Հայաստանի արձանագրած ձեռքբերումները, անդրադարձել մարդու իրավունքների եւ ազատությունների հիմնարար խախտումները վերացնելուն ուղղված քայլերին, դատական նախադեպի ինստիտուտի արդյունավետությանը, դատարաններում գործերի քննության ընթացքին, դատական իշխանության իրավական անկախությանը, քաղաքացիական եւ վարչական վարույթներ վարող պալատներն առանձնացնելու նպատակահարմարությանը, դատական իրավաստեղծ գործունեությանը եւ այլ հարցերի:

ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը նիստի ընթացքում տեղեկացրել է, որ խմբակցության ղեկավար է ընտրվել Լենա Նազարյանը:

ՀՀ ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնախմբի նախագահ Գագիկ Մելիքյանը տեղեկացրել է, որ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավորի ընտրության քվեարկությունը կանցկացվի ԱԺ նիստերի դահլիճին կից սրահում՝ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 10:10 մինչեւ 11:00: ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության քվեարկությունը կկայանա եւս վաղը՝ ժամը 11:00-ից մինչեւ 11:30:

Օրվա վերջին նիստում «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն՝ կառավարության անդամները պատասխանել են պատգամավորների հարցերին:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am